Թբիլիսիում մի խումբ տղամարդիկ հարձակվել են տեղի խաղահրապարակներից մեկում ֆուտբոլ խաղացող սևամորթների վրա

Թբիլիսիում տեղի բնակիչները հարձակվել են քաղաքի սպորտային հրապարակներից մեկում ֆուտբոլ խաղացող աֆրիկացիների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տուժածներից մեկը՝ նիգերացի Բեն Զեգեն։

«Մենք ֆուտբոլ էին խաղում հանրային դաշտում, երբ մեզ մոտեցավ վրացի մի տղամարդ և պահանջեց, որ մենք լքենք խաղադաշտը։ Մենք խնդրեցինք պարզաբանել, թե ինչու։ Նա ասաց, որ մենք պետք է լքենք դաշտը և հեռանանք իրենց երկրից», - գրել է տուժողը։

Նրա խոսքով՝ վրացի տղամարդը նշել է, որ իրենք իրավունք չունեն գտնվել այդ երկրում սևամորթ լինելու պատճառով։ Այնուհետև տղամարդը հարվածել է աֆրիկացիներից մեկին, որից հետո, վերջիններից վրա են հարձակվել մի խումբ տղամարդիկ՝ զինված դանակներով և քարերով։

«Կարծես ծրագրված լիներ։ Հետո մի տղամարդ, մեր ուղղությամբ պահելով հրացանը, բղավեց, որ կսպանի մեզ, եթե չլքենք իրենց երկիրը։ Մենք ոստիկանություն կանչեցինք, սակայն վրացերեն վատ իմանալու պատճառով տղամարդիկ հեշտությամբ կարողացան խեղաթյուրել տեղի ունեցածը և ստել ոստիկաններին՝ ասելով, որ իրենք խնդրել են մեզ ազատել խաղահրապարակը, որպեսզի այնտեղ խաղան երեխաները», - գրել է աֆրիկացին։

Նա նշել է, որ իրենք ոստիկանությանն անգամ ցույց են տվել տեղի ունեցածի տեսանյութը, սակայն իրավապահները նրանց խնդրել են մոռանալ տեղի ունեցածը և ներել այդ տղամարդկանց։

Հատկանշական է, որ ոչ ոք չի ձերբակալվել։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/04/09/machete/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.