ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը կհանդիպի ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ հետ

ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Կետրիս Սկապարոտին պատրաստվում են մինչև այս ամսվա վերջ հանդիպում ունենալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բրյուսելում իր աղբյուրներին։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու է աճող լարվածության պայմաններում գրանցվող ռազմական միջադեպերի կանխարգելման հարցը։

«Ավարտվում է գեներալներ Գերասիմովի և Սկապարոտիի հանդիպման նախապատրաստությունը։ Հանդիպումը նշանակված է այս ամսին։ Բանակցությունների հիմնական թեման լինելու է ռազմական միջադեպերը, որոնք տեղի են ունենում ռազմական ոլորտում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի գործողությունների սխալ մեկնաբանության հետևանքով։ Այս շփումները չափազանց կարևոր են հատկապես աճող այս լարվածության ֆոնին», - հայտնել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.