Մակրոնը նշել է, թե որոնք են լինելու Սիրիայում իրենց հարվածների թիրախները

Սիրիային հարված հասցնելու մասին որոշման ընդունումից հետո հարվածների հիմնական թիրախ են լինելու կառավարական ուժերին պատկանող քիմիական օբյեկտները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նշել է, որ հարվածներն ուղղված չեն լինելու Սիրիայի իշխանությունների դաշնակիցների, կամ կոնկրետ անձանց դեմ, իսկ «քիմիական հարձակմանը ուժով պատասխանելու մասին որոշումը կընդունվի առաջիկա օրերին»։

Մակրոնն ընդգծել է, որ այդ որոշումը կայացվելու է Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունից հետո և չի ունենալու որևէ ընդհանուր բան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Harry Truman ավիակրի գլխավորությամբ Միջերկրական ծով է ուղարկում ռազմածովային ուժերի հարվածային խումբը։ Սրանից առաջ սիրիական ափերին էր մոտեցել Donald Cook էսկադրոնային ականակիրը՝ հագեցած Tomahawk տեսակի 60 հրթիռներով։

Մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ լուրեր էին տարածել, որ ապրիլի 6-ին Սիրիայի կառավարական ուժերն իբր քիմիական զենք էին կիրառել Դումա քաղաքում, որտեղ գործողություններ էին իրականացնում քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու ուղղությամբ։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/04/10/targets/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.