Վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ եվրոն հատեց 80 ռուբլու սահմանագիծը

Ապրիլի 11-ի դրությամբ ռուսական ռուբլին մոսկովյան բիրժաներում կրկին սկսել է արժեզրկվել դոլարի և եվրոյի համեմատ։

Այսօր արդեն մեկ դոլարն արժե 64,77 ռուբլի, իսկ եվրոն՝ 80,15 ռուբլի։ Սա 2016 թ․ մարտից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։

Մասնագետները ռուբլու կտրուկ արժեզրկումը բացատրում են հակառուսական նոր սահմանափակումներով։

Երկուշաբթի ռուսական արժույթը կտրուկ անկում գրանցեց ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների ֆոնին։ Պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել մոտ երկու տասնյակ խոշոր գործարարներ և պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց հետ առնչություն ունեցող ընկերություններ։

Մասնագետների կարծիքով՝ կտրուկ տատանումները շարունակական չեն լինի, և ռուսական ակցիաների շուկան աստիճանաբար կկայունանա։

Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ ռուսական բանկերը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտան, որ նոր պատժամիջոցներն ազդեցություն ունենան գնաճի և ֆինանսական կայունության վրա։

Աղբյուր՝ https://ria.ru/economy/20180411/1518362307.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.