Մերկելը բացառել է Գերմանիայի մասնակցությունը Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը

Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը։ Այս մասին Դանիայի վարչապետ Դանի Լարս Լեկե Ռասմուսենի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նրա խոսքով Գերմանիայի կառավարությունը կանի ամեն բան ահազանգելու քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին։

«Կան բազմաթիվ պնդումներ, որ սիրիական ռեժիմը կիրառել է արգելված զենք», - ասել է Մերկելը։ նա ընդգծել է, որ Բեռլինն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները և Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետաքննությանը, որն անկացվում է Քիմիական զենքն արգելող կազմակերպության կողմից։

Այս ամսվա սկզբին Արևմուտքի երկրներն սկսեցին առանց որևէ ապացույցի մեղադրել Դամասկոսին Դումա քաղաքում քիմիական հարձակում կազմակերպելու մեջ։ ՌԴ արտգործնախարարությունում նշում են, որ նման ապատեղեկատվության տարածումով Արևմուտքը փորձելու է արդարացնել հնարավոր հարձակումները Սիրիայի վրա։

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը կոչ արեց Ռուսաստանին պատրաստվել Սիրիայի հրթիռակոծությանը։ Մոսկվան խոստացավ պատասխանել ԱՄՆ-ի հարվածներին։ ՌԴ ԱԳՆ-ում նշում են, որ ամերիկացիներն այս կերպ փորձելու են վերացնել ենթադրյալ քիմիական հարձակմանը վերաբերող բոլոր ապացույցները։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180412/1518479511.html?referrer_block=index_main_2

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.