Մի շարք երկրներ արձագանքել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությանը

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայում գտնվող քաղաքացիական և ռազմական մի շարք օբյեկտների հրթիռակոծությունը  մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում։

Մասնավորապես՝ Իրանի առողջապահության նախարար Հասան Հաշեմին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բուժօգնություն տրամադրել Սիրիային։

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ ռազմական գործողությունները կարելի է սկսել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա։ Նրա խոսքով՝ Սիրիային ավիահարվածներ հասցնելը չի օգնի համակարտության կարգավորմանը։

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին կարծում է, որ Սիրիային հասցված հարվածները չպետք է դառնան իրավիճակի սրման նախադրյալ։ Նրա խոսքով՝ Իտալիան դաշնակիցներին հստակ ցույց է տվել, որ չի պատրաստվում իր ռազմաբազաները տրամադրել նման հարվածների համար։

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական Ինջիրլիք ավիաբազան չի օգտագործվել ավիահարվածներն իրականացնելու ժամանակ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ Սիրիայի հրթիռակոծությունն իրեն հիշեցրել է Հարավսլավիայի ռմբակոծությունը։

Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Ալդո Կարկասին քիմիական հարձակման մասին Դամասկոսին ուղղված մեղադրանքները համարում է ոչ համոզիչ և նույնիսկ ծիծաղելի։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի լույս 14-ի գիշերը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրթիռակոծել էին Սիրիայում գտնվող ռազմական մի շարք օբյեկտներ։ Նշվում է, որ արձակվել է 110 հրթիռ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5124577

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.