ԱՄՆ-ի և դաշնակիցների այս քայլը ավելի կամրապնդի սիրիացների՝ ահաբեկչության դեմ պայքարելու վճռականությունը․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը ավելի է ամրապնդելու ահաբեկչության դեմ պայքարում ժողովրդի վճռականությունը։ Այս մասին Ասադը ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Նա (Ասադը) ընդգծել է, որ այս ագրեսիան հանգեցնելու է նրան, որ սիրիացի ժողովուրդն ավելի մեծ եռանդով պայքարի ահաբեկչության դեմ և հայրենի հողի յուրաքանչյուր մետրի պաշտպանության համար», - ասվում է Սիրիայի նախագահի գրասենյակի Telegram-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչես նշվում է, Ասադը Ռոհանիին ասել է նաև, որ գրոհը տեղի է ունեցել, քանի որ արևմուտքի՝ ահաբեկչությանն աջակցող տերությունները զգացել են իրավիճակի՝վերահսկողությունից դուրս գալը։

Ինչպես նշում է ՌԴ պաշտպանության նախարարութունը, ապրիլի լույս 14-ի գիշերը՝ 04:42-ից մինչև 06:10 ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նավերից և ինքաթիռներից Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ, որոնցից 71-ը չեզոքացվել են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից։

Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը նշել են, որ հրթիռակոծությունը պատասխանն էր սիրիական Դումա քաղաքում իբր տեղի ունեցած քիմիական հարձակմանը։

Աղբյուր՝   http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5126241

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.