ԱՄՆ-ը նոր հակառուսական պատժամիջոցներ կսահմանի կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ․ Նիկի Հեյլի
ԱՄՆ-ն առաջիկայում նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։
«Դուք կտեսնեք, որ հակառուսական պատժամիջոցներն ավելի կխստանան։ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այս մասին կհայտարարի ապրիլի 16-ին։ Հրամանագիրն անմիջապես կուղարկվի Ասադի քիմիական հարձակման հետ կապ ունեցող ընկերություններին, որոնք զբաղվում են տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարմամբ», - ասել է Հեյլին։
Ավելի վաղ ռուսական Коммерсант թերթը հայտնել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը ՌԴ արտգործնախարարությանը նամակ էր փոխանցել, որտեղ զգուշացվում էր Վաշինգտոնի կողմից հակառուսական նոր պատժամիջոցերի նախապատրաստման մասին։
Նամակի առաջին հատվածում հիշատակված է ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիային հասցված վերջին հարվածները։ Երկրորդ հատվածում ասվում է, որ «սիրիական ռեժմին աջակցելու համար» Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի լույս 14-ի գիշերը՝ 04:42-ից մինչև 06:10 ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նավերից և ինքաթիռներից Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ, որոնցից 71-ը չեզոքացվել են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից։
Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը նշել են, որ հրթիռակոծությունը պատասխանն էր սիրիական Դումա քաղաքում իբր տեղի ունեցած քիմիական հարձակմանը։ Քիմիական հարձակում կատարելու վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացվել։
Հատկանշական է, որ հրթիռային հարվածների հաջորդ օրը ենթադրյալ քիմիական հարձակման վայր պետք է ժամաներ Քիմիական զենքն արգելող կազմակերպության մասնագետների խումբը և հետազոտություն իրականացներ՝ պարզելու՝ արդյոք կիրառվել է քիմիական զենք, թե ոչ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածները, նշել է, որ տեղի ունեցածը «ագրեսիվ գործողություն էր ինքնիշխան մի պետության դեմ, որը կանգնած է ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքում»։
Աղբյուր՝ https://ria.ru/world/20180415/1518694094.html?referrer_block=index_main_2