ՔԶԱԿ-ը հաստատել է, որ Սիրիայում քիմիական զենքը ոչնչացված է․ Զախարովա

Սիրիայում քիմիական զենքը ոչնչացվել է, և դա հաստատել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը։ Այս մասին Россия 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Քիմիական զենքը Սիրիայում ոչնչացված է, և դրա տակ ստորագրել են ՔԶԱԿ-ի ներկայացուցիչները», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքում քիմիական նյութեր օգտագործում են միայն ահաբեկիչները և ծայրահեղականները։

«Սա ապացուցված փաստ է։ Ամեն անգամ, երբ սիրիական բանակն ազատագրում է նոր քաղաք, գյուղ կամ այլ բնակավայր, այնտեղ հայտնաբերվում են քիմիական նյութերի մնացորդներ», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Զախարովան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ը բազմիցս արգելափակել է Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական նյութերի օգտագործման հարցով հետաքննություն սկսելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևերի նախագծերը։

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 14-ի գիշերը՝ 04:42-ից մինչև 06:10 ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նավերից և ինքաթիռներից Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ, որոնցից 71-ը չեզոքացվել են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից։

Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը նշել են, որ հրթիռակոծությունը պատասխանն էր սիրիական Դումա քաղաքում իբր տեղի ունեցած քիմիական հարձակմանը։ Սա ապացուցող ոչ մի փաստ, սակայն, դեռևս չի ներկայացվել։

Աղբյուր՝  http://tass.ru/politika/5128738

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.