Սիրիային հասցված հարվածներն անհետևանք չեն մնա․ Լավրով

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի հրթիռակոծումն անհետևանք չի մնա։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սեգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և դաշնակիցների գործողությունների հետևանքով Մոսկան «կորցնում է Արևմուտքի հանդեպ ունեցած վստահության մնացորդները»։

«Ամեն դեպքում Սիրիայի նկատմամբ կատարված այս հարձակումն անհետևանք չի մնալու։ Մենք կորցնում ենք վստահությունը Արևմուտքի գործընկերների նկատմամբ, որոնք նախընտրեցին գործել չափազանց տարօրինակ տրամաբանությամբ», - ասել է Լավրովը։

Նախարարի խոսքով՝ սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման մասին ապացույցներ դեռ չեն ներկայացվել, սակայն հարվածներն արդեն հասցվել են։ Նա այս իրավիճակը համեմատել է Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի հետ, երբ առանց ապացույցներ ներկայացնելու Մոսկվային մեղադրեցին թունավորումը կազմակերպելու մեջ։

«Նրանք առաջին հերթին սկսեցին պատիժը կիրառել, ինչպես եղավ Սոլսբերիում, այնուհետև սպասեցին հետաքննության պատասխաններին։ Նրանք պատժիչ գործողություններ իրականացրին Դումայում իբր քիմիական հարձակում կատարելու համար, իսկ այժմ սպասում են ՔԶԱԿ-ի հետաքննության արդյունքներին։ Այս տրամաբանությունն օգտագործվում է երեք պետությունների կողմից», - շարունակել է Լավրովը։

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 14-ի գիշերը՝ 04:42-ից մինչև 06:10 ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նավերից և ինքաթիռներից Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ, որոնցից 71-ը չեզոքացվել են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից։

Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը նշել են, որ հրթիռակոծությունը պատասխանն էր սիրիական Դումա քաղաքում իբր տեղի ունեցած քիմիական հարձակմանը։ Քիմիական հարձակում կատարելու վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացվել։

Աղբյուր՝  https://iz.ru/732788/2018-04-16/lavrov-zaiavil-o-neminuemykh-posledstvii...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.