Հերքվել է սիրիական Շայրաթ ավիաբազայի նկատմամբ հարձակման վերաբերյալ լուրերը

Սիրիական Շարիաթ ավիաբազայի նկատմամբ հրթիռակոծության վերաբերյալ տարածված լուրերը հերքվել են։ ՍԱՆԱ լրատվականի փոխանմամբ՝ Սիրիայի նկատմամբ ոչ մի հարձակում տեղի չի ունեցել։

Ավելի վաղ տեղի լրատվականները հաղորդում էին, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը Հոմս նահանգում կարողացել են չեզոքացնել տասը հրթիռ, որոնք ուղղված էին դեպի Շայրաթ ավիաբազա։ Սիրիական բանակի ներկայացուցիչը սկզբում հաստատել էլ այս տեղեկությունը։

Ալ Մասդար լրատվականը հաղորդում էր, որ ենթադրյալ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Նշվում էր, սիրիական բանակը հակահարված է տվել իսրայելական կողմին։

Բեյրութի միջազգային օդանավակայանից հայտնում են, որ իսրայելական ռազմաօդային ուժերը չէին կարող հարվածներ հասցնել Սիրիային, քանի ենթադրյալ հարձակման ժամանակ Իսրայելի ինքնաթիռները չեն եղել Լիբանանի օդային տարածքում։

Հատկանշական է, որ Իրանն արդեն խոստացել էր արձագանքել Իսրայելի «հարձակմանը»։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180417/1518813016.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.