Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի համար ունի գործողությունների արտակարգ պլան

Չինաստանը պատրաստել է արտակարգ պլան ԱՄՆ-ի հետ առևտրային հակամարտությանը տարբեր մակարդակներում արձագանքելու համար և ունի քաղաքական բոլոր գործիքները այդ երկրի տնտեսության վրա սահմանափակ ազդեցություն ունենալու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի զարգացման և բարեփոխումների հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Յան Պենչենը։

«Ինչ վերաբերվում է նրան, թե Չինաստանի տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը, ցանկանում եմ ասել, որ մենք ունենք տարբեր մակարդակներում արձագանքման արտակարգ պլան և բավարար քաղաքական պահուստներ, որպեսզի պատասխանենք ԱՄՆ-ին», - ասել է Պեկինի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ առևտրային հակամարտությունը երկրի տնտեսության վրա ունենալու է սահմանափակ ազդեցություն, և այդ ազդեցությունը հնարավոր է վերահսկել։

«Մենք ունենք վստահություն, պայմաններ և ունակություն, որպեսզի պահպանենք չինական տնտեսության կայուն գործունեությունը», - հավելել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ավելացնել Չինաստանի առևտրային պարտավորությունները, ինչն այդ երկրի արտահանմանը տարեկան մոտ 150 միլիարդ դոլարի վնաս կհասցներ։ Պեկինը հայտարարել էր համաչափ պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։

Աղբյուր՝  https://ria.ru/economy/20180418/1518872782.html?referrer_block=index_main_4

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.