Չինաստանի նախագահը կարող է այցելել Հյուսիսային Կորեա

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պատրաստվում է այցելել Հյուսիսային Կորեա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN-ին։

Նշվում է, որ Սի Ցզինպինի այցը Փհենյան պատասխանն է Կիմ Չեն Ընի՝ մարտին Պեկին կատարած այցին։

CNN-ի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահի այցը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն կարող է տեղի ունենալ առաջիկա հունիսին։

Այսպիսով՝ Սի Ցզինպինի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ տեղի է ունենալու Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցություններից հետո, որը, ըստ նախնական տվյալների, պետք է տեղի ունենա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սի Ցզինպինի այցը Փհենյան կարող է նախորդել Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցություններին միայն այն դեպքում, եթե փոխվի վերջիններիս հադիպման ժամկետը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.