Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում․ NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում։ Այս մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների ներկայացուցիչները դեռ վերջնական որոշում չեն կայացրել հանդիպման վայրի հարցով։
Քննարկվել է նաև Պեկինի, Ուլան Բատորի և Փհենյանի տարբերակները, սակայն դրանք չեն ընդունվել անվտանգության նկատառումներից ելնելով։
«Ամերիկացի պաշտոնյաները հանդես են գալիս ավելի չեզոք վայրում հանդիպելու օգտին․ ցանկալի վայրերից է Եվրոպան, որտեղ Շվեյցարիան ավելի նախընտրելի կլինի», - գրում է թերթը։
Ավելի վաղ Bloomberg պարբերականը գրում էր, որ հանդիպման հնարավոր վայրերից է նաև Շվեդիան։ Այս երկիրը Փհենյանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը։ Միացյալ Նահագների և ԿԺԴՀ-ի միջև կապը հաճախ իրականացվել է Փհենյանում Շվեդիայի դեսպանատան միջոցով։
Ինչպես արդեն հայտնի է, Դոնալդ Թամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն տեղափոխվել են գործնական հարթություն։ ԱՄՆ նախագահն օրեր առաջ հայտարարել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից։