ԱՄՆ-ը հրաժարվում է աջակցել Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերակառուցմանը

Միացյալ Նահանգները չի ցանկանում վերականգնել Սիրիայում Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Այս մասին Մեծ յոթնյակի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման առաջին օրը հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Վերջինիս խոսքերը հրապարակել է նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Դեռ հունվարին պետքարտուղարությունը հայտարարում էր, որ Սիրիայի վերակառուցման գործում չի աջակցելու Մոսկվային, Թեհրանին և Դամասկոսին, քանի դեռ այս երկրում տեղի չի ունեցել «քաղաքական վերակառուցում»։

Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի պաշտոնակատար Դևիդ Սաթերֆիլդը, Սիրիայի վերակառուցմանն աջակցելու պայմաններն են սահմանադրական բարեփոխումները և ՄԱԿ-ի հովանու ներքո ընտրությունների անցկացումը։ Նրա խոսքով՝ այս ամենի համար ահրաժեշտ է ավելի քան 200-300 միլիարդ դոլար։

Նման պահանջով հանդես էր եկել նաև Եվրոպական Միությունը։ Ինչպես հայտարարել են ԵՄ արտաքին հարցերի հանձնաժողովը, Սիրիայի վերակառուցման աշխատանքներին օժանդակելու համար անհրաժեշտ է այդ երկրում անցկացնել քաղաքական փոփոխություններ, որոնք համաձայնեցված կլինեն հակամարտության կողմերի հետ։

ՌԴ Պետդումայի՝ Սիրիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Սաբլինը հիշեցրել է Ասադի խոսքերը, ըստ որի Սիրիայի վերակառուցման համար անհրաժեշտ է 10-ից 15 տարի։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180423/1519183030.html?referrer_block=index_main_2

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.