Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյան հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.