Բեռլինում վստահ են, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները սպառնում են Գերմանիայի տնտեսությանը
ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցները կարող են խնդիրներ ստեղծել Գերմանիայի տնտեսության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլերի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
«Ցանկանում են հիշեցնել ևս մեկ կետ՝ հակառուսական պատժամիջոցները։ Սա շատ խնդրահարույց է։ Գիտեք՝ դրանք դեռ խնդիրներ չեն ստեղծել գերմանական տնտեսության համար, սակայն տեսականորեն կարող են ստեղծել չափազանց լուրջ խնդիրներ։ Դրանք տանում են լուրջ կորուստների, քանի որ մենք, ըստ էության, կապված ենք ռուս օլիգարխների և խոշոր ձեռնարկությունների հետ», - ասել է գերմանացի պաշտոնյան։
Վաղը՝ ապրիլի 27-ին, Անգելա Մերկելը մեկնելու է Վաշինգտոն, որտեղ հանդիպում է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ինչպես նշում են ռուս-գերմանական միջառևտրային պալատում, հակառուսական պատժամիջոցների հետևանքով գերմանական ընկերությունները կարող են կրել մոտ մեկուկես միլիարդ եվրոյի վնաս։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել մի շարք ռուս խոշոր ձեռնարկատերերի, պետական աշխատողների, պետական կորպորացիաների ղեկավարների, մասնավոր ընկերությունների և 2 պետական կառույցների նկատմամբ։ Ամերիկացիներին այսուհետ արգելված է որևէ գործնական առնչություն ունենալ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիգուրանտների հետ։
Աղբյուր՝ https://ria.ru/world/20180426/1519450132.html?referrer_block=index_main_3