ՌԴ հատուկ ծառայությունները կանխել են Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչություններ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հավատարիմ մի խմբի, որի անդամները պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայում։
Այս մասին, ինչպես գրում Ռիա Նովոստի-ն, հայտնել են ԱԴԾ մամուլի ծառայությունից։
«Նշված խումբը ժամանել էր Ռուսաստանի Նոր Ուրենգոյ քաղաքից և պատրաստվում էր Մոսկվայի շրջանում իրականացնել բազմաթիվ ահաբեկչական գործողություններ», - ասվում է հատուկ ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խմբի հետ հաղորդակցությունն իրականացվել է Սիրիայից՝ Telegram ծրագրի միջոցով։
Անվտանգության դաշնային ծառայությունը պրոֆիլակտիկ գործողություններ է իրականացրել նաև Նոր Ուրենգոյ քաղաքում։
Ձերբակալվել է 20 մարդ։ Անցկացվել է 17 խուզարկություն, որոնց ընթացքում հայտնաբերվել են Իսլամական պետության քարոզչական նյութեր։ Որոշվում է քրական գործի հարուցման հարցը։