Խորհրդարանում հյուրընկալվել են ՌԴ Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորները

ՀՀ Ազգային ժողով են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորներ:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությանը։

Նշվում է, որ ՌԴ պատգամավորներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու հանձնաժողովի անդամներ: Կայացել է նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլայ Ռիժկովի ու հանձնաժողովի անդամների հանդիպումը:

Ապրիլի 28-ին ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորների հետ հանդիպել են նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարևորվել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության և օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.