Սիրիան հայտարարել է կառավարական ռազմաբազայի նկատմամաբ կատարված օդային հարձակման մասին

Սիրիայի Համա և Հալեպ քաղաքների մերձակայքում օդային հարձակման են ենթարկվել կառավարական ուժերին պատկանող ռազմական օբյեկտները։

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ին, դեռ տեղեկություններ չկան, թե ով կարող էր լինել այս հարձակման հեղինակը։ Տեղեկություններ չկան նաև զոհերի և վիրավորների մասին։

Ավելի վաղ Սիրիայի ռազմական աղբյուրները նշում էին, որ հարվածները կատարվել են «թշնամական հրթիռների կողմից»։

Տեղի ունեցած հարձակման հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել սիրիական բանակի 47-րդ բրիգադի՝ Համա քաղաքում գտնվող զինամթերքի պահեստը։

Նշվում է, որ պահեստը գտնվում է Հալեպ քաղաքից դեպի արևելք՝ Նայրաբ և Մալիքիեյ օդանավակայանների միջև։

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել տարածված հաղորդագրությունները, ըստ որի՝ հարձակման հետևում կանգնած է հենց Թել Ավիվը։

Ավելի վաղ Իսրայելը բազմիցս ռբմակոծել է Սիրիայի տարածքը՝ նշելով, որ այդ հարձակումներն ուղղված են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Վերջինս Սիրիայում կռվում է նախագահ Ասադի կողմից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.