Ադրբեջանական զինուժի կուտակումները (տեսանյութ)

Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո:

 Տեսագրությունը ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.