Ինչու՞ պետք է ԱՄՆ-ը դադարեցնի «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ֆինանսավորումը․ RT

CBS հեռուստաալիքը, հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթերին, հաղորդում է, որ Վաշինգտոնը դադարեցրել է սկանդալային պատմություններով հայտնի «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ֆինանսավորումը։ Վերջինս իրեն համարում է խաղաղարար կազմակերպություն։

Հատկանշական է, որ ֆինանսավորման դադարեցման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա։ Ապրիլի վերջին պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նաուերթը հայտարարել էր, որ իրենք շարունակում են աջակցություն ցույց տալ այս «ակտիվիստներին»՝ նրանց անվանելով «անշահախնդիր մարդիկ»։

Russia Today-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունում արդեն խուճապ է սկսվել, քանի որ իրենց բյուջեի մեկ երրորդը գոյանում է ամերիկյան փոխհատուցումներից։

RT-ը ներկայացնում է, թե որոնք կարող են լինել Վաշինգտոնի և «Սպիտակ սաղավարտների» միջև հարաբերությունների հնարավոր սառեցման պատճառները։

Նշվում է, որ Սիրիայում խաղաղարար առաքելության անվան տակ գործունեություն ծավալող այս կազմակերպությունն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ֆինանսավորում չի ստանում Միացյալ Նահանգներից։

CBS –ի պնդամբ՝ պետքարտուղարության մերձավորարևելյան բյուրոն մինչ այսօր ԱՄՆ-ի վարչակազմից հաստատում չի ստացել ֆինանսավորման հատկացման վերաբերյալ։ Այն պետք է ստացվեր դեռ ապրիլի 15-ին։ Նշվում է, որ որոշման բացակայության պատճառով ֆինանսավորումը պետք է ավտոմատ կերպով դադարեցվի։

Ֆինանսավորման դադարեցման մասին հայտարարել են նաև հենց «Սպիտակ սաղավատներ» կազմակերպությունում։ Նրանք նույնպես դեռ չեն ստացել ֆինասավորման դադարեցման վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն։

«Եթե ֆինանսական աջակցության այս դադարը ձգձգվի կամ ֆինանսավորումը վերջնականապես դադարի, ապա այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր ծառայությունների ինտենսիվության վրա», - ասել է «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ղեկավար Ռաեդ Սալեհը։

Նրա խոսքով՝ իրենք դեռ մարտին հանդիպել են պետքարտուղարության ներկայացուցիչների հետ, որոնք հավաստիացրել են, որ ֆինանսավորումը կշարունակվի գոնե մինչև 2020 թվականը։ Նա նշել է նաև, որ պետքարտուղարության ներկայացուցիչները որևէ խոսք չեն ասել աջակցության դադարեցման մասին։

Մասնագետների կարծիքով՝ «Սպիտակ սաղավարտներին» ֆինանսավորման դադարեցումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վերջիններս Դումայում բեմականացված քիմիական հարձակման գործում ձախողել են Վաշինգտոնի ծրագրերը։

«Սպիտակ սաղավարտներն» իրենց համարում են խաղաղարար կազմակերպություն, սակայն Սիրիայի բնակիչները նրանց դիտում են որպես ահաբեկչական խմբավորումներին աջակցողներ։

«Հրապարակված տեսանյութերում երևում է, թե «Սպիտակ սաղավարտներն» օգնում են բնակիչներին, սակայն իրականում նրանք օգնում են զինյալներին, իրենց հարազատներին և բարեկամներին։ Խաղաղ բնակչության մասին նրանք մտածում են ամենավերջում», - նշում է բնակիչներից մեկը։

«Նրանք, ովքեր տեսել են Հալեպի շրջափակման ժամանակաշրջանը, կարող են հաստատել, որ այս կազմակերպության անդամներն ահաբեկիչների հետ միասին կիսում էին այն սննդամթերքը, որը հասնում էր քաղաքի արևելյան շրջաններ»,- գրում է RT-ը։

«Կազմակերպության անդամները մասնակցել են Դումա քաղաքի «քիմական հարձակման» նկարահանումներին։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են «ակտիվիստները» ջուր լցնում իբր թունավորված մարդկանց վրա, սակայն իրականում որևէ քիմիական նյութ չի օգտագործվել», - պնդում են տեղի բժիշկները և բնակիչները։

Russia Today-ը գրում է, որ վերջիններս անգամ եկել են Հաագա և Քիմիական զենքն արգելող կազմակեպության մամուլի ասուլիսի ժամանակ վկայություններ տվել։ Այս միջոցառմանը, սակայն, ներկա չեն եղել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, քանի որ նրանց իրենց համար հիմք էին ընդունում հրապարակված տեսանյութերը։

«Պետքարտուղարությունը հասկանում է, որ այս կազմակերպությունն, ըստ էության, արջի ծառայություն է մատուցել իրենց։ Ստուգումներից պարզվել է, որ Դումա քաղաքում խաղաղ բնակչությանը փրկելու մասին տեղեկությունները ամբողջովին սուտ էին։ Այժմ որոշում է ընդունվելու «Սպիտակ սաղավարտների» վերաբերյալ, քանի որ նրանց ձախողումն ակնհայտ է։ Այս կազմակերպությանը ֆինանսավորելն ավելի է սրում իրավիճակը՝ առաջին հերթին հենց ԱՄՆ-ի համար, - RT-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական նախագծումների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գուսևը։

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նաուերթը դեռ նախորդ ամսվա կեսերին հայտարարում էր, որ այս կազմակերպության ֆինանսավորումը շարունակվում է։ Նա նրանց անվանել էր «անշահախնդիր մարդիկ» և կոչ էր արել լրատվամիջոցներին փաստագրական ֆիլմ ստեղծել «Սպիտակ սաղավարտների» մասին։

««Սպիտակ սաղավարտներին» խաղաղապահներ անվանել չի կարելի։ Հենց Սիրիայում էլ մարդիկ վաղուց արդեն գիտեն, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Պետք չէ Հեդեր Նաուերթի ասածները համարել նրա անձնական կարծիքը։ Նա ասում է այն, ինչն իրեն գրում և տալիս են պետքարտուղարությունից», - նշել է Գուսևը։

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինտիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Պոդբերյոզկինի խոսքով՝ պետք չէ այս հարցով Վաշինգտոնից սպասել պաշտոնական արձագանքների, քանի որ ամերիկացիները կարող են «չբացել բոլոր խաղաքարտերը»։

«Հնարավոր է, որ ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել, սակայն իրականում աջակցութունը շարունակվի։ Եթե պարզվի, որ «Սպիտակ սաղավարտները» շարունակում են իրենց գործունեությունը, հենց դա էլ ապացույց կլինի, որ Վաշինգտոնը շարունակում է ֆինասավորումը», - նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ հնարավոր է նաև, որ Միացյալ Նահանգները ցանկանում է հեռու մնալ Դումայում քիմիական հարձաման բեմականացման վերաբերյալ սկանդալից, որը լայն տարածում էր գտել։

«Յուրաքանչյուր սադրանք վաղ թե ուշ բացահայտվում է։ Սա, սակայն չի նշանակում, որ ամերիկացիներն ամբողջությամբ հրաժարվելու են սադրանքներից», - ասել է Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը։

Աղբյուր՝  https://russian.rt.com/world/article/509241-ssha-belye-kaski

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.