Պուտինը և Նազարբաևը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Այս մասին, ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ն, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Հայաստանում տիրող իրավիճակը», - ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նախագահները կարևորել են նաև երկու երկրների միջև առևտրի ծավալների մեծացմանն ուղղված քայլերը։