Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հարավային Կորեայի նախագահին

Մայիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունելու է Հարավայն Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս հանդիպումը կոչված է «ընդգծելու ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի բարեկամության և դաշնակցային հարաբերությունների երկարատևությունը»։

«Երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև նախագահ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջորդ Կիմ Չեն Ընի առաջիկա հանդիպումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ տվյալ պահին Վաշինգտոնը և Փհենյանը շարունակում են քննարկել երկու երկրների առանորդների հանդիպման մանրամասները։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտու Փանմունջոմ կոչվող ապառազմականացված բնակավայրում երեք կամ չորս շաբաթից։

Ապրիլի 27-ին այստեղ  տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը։ Վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում սա բարձր մակարդակի առաջին հանդիպումն էր Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։

Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները ստորագրել են «խաղաղության, Կորեական թերակղզու բարգավաճման և վերամիավորման մասին» համատեղ հայտարարության տակ։ Սեուլը և Փհենյանը հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5178235

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.