Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը նոր ժամկետով։ Այս մասին Կրեմլի Մեծ պալատի Անդրեևյան դահլիճում Պուտինի երդմնակալությունից հետո հայտարարել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը։

Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ է ստանձնում պետության ղեկավարի պաշտոնը։ Նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետները տևել են չորսական տարի։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձել է 6 տարի։

Վեցամյա ժամկետով Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2012 թ․։ Նրա պաշտոնավարման ժակետն ավարտվում է 2024 թ․ մայիսի 7-ին։

Համաձայն Ռուսաստանի օրենսդրության՝ մեկ անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավելի ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը։

2018 թ․ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Պուտինը մեկնաբանել էր 2030 թ․ նախագահի պաշտոնին կրկին հավակնելու մասին խոսակցությունները՝ դրանք համարելով ծիծաղելի։

«Այն ինչ Դուք ասում եք, ծիծաղելի է։ Եկեք հաշվենք․ Ի՞նչ է, ես մինչև 100 տարեկան պետք է այստեղ նստե՞մ։ Ոչ, իհարկե», - ասել էր Պուտինը։

Վլադիմիր Պուտինը առաջին անգամ ՌԴ նախագահ է դարձել 2000 թ․ և պաշտոնավարել երկու ժամկետով՝ մինչև 2008 թ․։ 2008 թվականին ՌԴ նախագահ է ընտրվել Դմիտրի Մեդվեդևը և պաշտոնավարել մինչև 2012 թ․։

2012 թ․ Պուտինը կրկին իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին և դարձել առաջին նախագահը, որը պաշտոնավարել է 6 տարի։

Աղբյուր՝  http://tass.ru/politika/5180742

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.