Խճճվեցին սեփական ստի մեջ․ Զախարովան արձագանքել է Չեխիայի վարչապետի՝ «Новичок»-ի վերաբերյալ արած հայտարարությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հայտարարութունը, որը հերքել էր նախագահ Զեմանի խոսքերը «Новичок» կոչվող նյութի վերաբերյալ։
«Չեխիայի նախագահը բացահայտ կերպով համոզում է իր ենթականերին այլևս չթաքցնել ճշմարտությունը «Новичок»-ի ստեղծման վերաբերյալ։ Չեխիայի ուժային կառույցները ստիպված խոստովանել են, որ վերոնշյալ նյութը պատրաստվել և փորձարկվել է։ Երեք օր անց Չեխիայի վարչապետը հայտարարում է, որ նախագահ Զեմանի խոսքերը թյուրիմացության արդյունք էին։ Սա պարզապես հինգ միավոր է։ Խճճվեցին սեփական ստի մեջ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։
Չեխիայում «Новичок»-ի պատրաստումը, փորձարկումը և պահեստավորումը հերքելու մասին Անդրեյ Բաբիշի հայտարարությունը հայտնվել է կառավարության կայքում հատուկ ծառայությունների ղեկավարների հետ վարչապետի հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ 2017 թ․ նոյեմբերին պաշտպանության նախարարության՝ Բռնո քաղաքում գտնվող գիտահետազոտական ինստիտուտում փորձարկվել է նյարդապարալիտիկ թույնը, որը դասակարգվել է որպես A230։
Մարտի կեսերին ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր մի քանի երկրների անուններ, որոնք 90-ականների կեսերին հետազոտել էին «Новичок»-ում առկա նյութերը։ Այդ երկրներն էին՝ Չեխիան, Սլովակիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան։ Այս հայտարարությունից հետո Զեմանը անվտանգության և տեղեկատվության ծառայությանը կարգադրեց ստուգել այս լուրերը։ Ապրիլի կեսերին նա այս հարցով զեկույց ստացավ հատուկ ծառայություններից։