Սիրիայում ռուսական ուղղաթիռ է կործանվել․ զոհվել են երկու օդաչուները

Սիրիայում վթարի է ենթարկվել ռուսական Կա-52 ուղղաթիռը։ Վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռի երկու օդաչուները։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։

«Սիրիայի արևելքում պլանային թռիչքներ իրականացնելիս վթարի է ենթարկվել Կա-52 ուղղաթիռը։ Զոհվել են երկու օդաչուները․ նրանց մարմինները տեղափոխվել են ավիաբազա», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախնական վարկածով վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։

«Ռիա Նովոստի»-ն հիշեցնում է, որ սա վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի հետ տեղի ունեցող երկրորդ դժբախտ պատահարն է։ Ավելի վաղ վթարի էր ենթարկվել նաև ՍՈւ-30ՍՄ կործանիչը, որը թռիչքն սկսել էր Հմեյմիմ ավիաբազայից։ Այս դեպքում նույնպես երկու օդաչուները զոհվել էին։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ վթարի պատճառ էր դարձել այն, որ շարժիչի մեջ թռչուն էր մտել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.