Քիմիական հարձակումների կրկնության դեպքում հնարավոր է՝ նոր հարվածներ հասցվեն Սիրիային․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Ֆրանսիան պատրաստ է նոր հարվածներ հասցնել Սիրիային, եթե տեղեկություններ ստացվեն այնտեղ նոր քիմիական հարձակման մասին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին։

«Սիրիային հասցված հարվածների նպատակը այն էր, որ Ասադին թույլ չտանք կրկնել նման հարձակումները։ Եթե նման դեպքերը կրկնվեն, մենք կարող ենք դիտարկել նոր հարվածներ հասցելու հնարավորությունը», - ասել է Փարլին։

«Ապրիլի 14-ին հասցված հարվածը նախազգուշական էր։ Քանի որ Սիրիայում հատել էին կարմիր գիծը (քիմիական զենքի օգտագործում), դրան պետք է հետևեր համապատասխան արձագանք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ քիմիական զենքն օգտագործվի․ արգելված զինատեսակների դեմ պետք է պայքարել», - շարունակել է նախարարը։

Նա ընդգծել է, որ հարվածները հասցնելիս խոցվել են նախանշված բոլոր թիրախները։ Նախարարը չի մեկնաբանել ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունները, որ Ֆրանսիայի զինված ուժերին չի հաջողվել մի շարք հրթիռներ արձակել տեխնիկական խնդիրների պատճառով։

«Չեն ցանկանում մեկնաբանել այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են ռազմական գաղտնիքներին», - ասել է Փարլին։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5183369

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.