Նիգերիայում զինված հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 58-ի

Նիգերիայի Բիրնին Գվարի բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի։ Այս մասին, ինչպես գրում է «Ռիա Նովոստի»ն՝ հղում կատարելով «Անադոլու» գործակալությանը, հայտնել են Նիգերիայի իշխանությունները։

Նշվում է, որ դեռ շարունակվում են կորած համարվող մի քանի մարդկանց որոնման աշխատանքները։ Ավելի վաղ հաղորդվում էր 45 զոհի մասին։

«Շարունակվում են անհայտ թվով մարդկանց որոնողական աշխատանքները։ Տվյալ պահին գտնվել է 58 մարդու դի», - հայտարարել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։

«Ռիա Նովոստի»-ն հիշեցնում է, որ օրեր առաջ հարևան գյուղից այստեղ էին եկել զինված անձինք, և սկսվել էր «կոտորածը»։ Ավազակներն այրել են մի քանի բնակելի տուն, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։ Ավելի ուշ Նիգերիայի կառավարությունը հայարարեց, որ անվտանգության ապահովման համար մի քանի բնակավայրեր կուղարկվեն զինված ուժերի ստորաբաժանումներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.