Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը, Պուտինը Փաշինյանին է ուղարկել շնորհավորական հեռագիր։

«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում», - նշել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը նույնպես շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային հետագա համագործակցությունը, ամենատարբեր ոլորտներում իրականացվող ընդհանուր ծրագրերը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ամրապնդումը ամբողջությամբ համապատասխան կլինեն Հայաստանի և Ռուսաստանի շահերին», - նշել է Մեդվեդևը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.