ՀՀ նախագահն Արարատ Միրզոյանին նշանակել է ՀՀ առաջին փոխվարչապետի, Տիգրան Ավինյանին՝ փոխվարչապետի պաշտոններում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ փոխվարչապետ:

Ինչպես գրում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ նախագահը նշանակումների մասին որոշումները կայացրել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.