Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Էլ Հասեքի շրջանի հարավում գտնվող գյուղերից մեկին, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռմբակոծության է ենթարկվել Էլ Համադի գյուղը։

Մայիսի սկզբին ՍԱՆԱ գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծության են ենթարկել Ալ Ֆադել գյուղը։ Այս դեպքում զոհվել էր 25 մարդ։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հաճախակի ռմբակոծության է ենթարկում սիրիական բնակավայրերը, ինչի հետևանքով զոհվում են բազամթիվ խաղաղ բնակիչներ։

ՌԴ արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել է, որ այս հարվածները տեղի են ունենում առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և պաշտոնական Դամասկոսի համաձայնության։

Հենց կոալիցիայում էլ խոստովանել են, որ 2014 թ․ սկսած Իրաքում և Սիրիայում իրենց կատարած օդային հարձակումների հետևանքով զոհվել է 883 խաղաղ բնակիչ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.