Նեթանյահուն Էրդողանին կոչ է արել բարոյականության դասեր չտալ Իսրայելին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել բարոյականության դասեր չտալ Իսրայելին։ Այս մասին Նեթանյահուն գրել է թվիթերյան իր էջում։

«Էրդողանը ՀԱՄԱՍ խմբավորման ամենամեծ աջակիցներից է։ Կասկած չունեմ, որ նա լավ գիտի, թե ինչ բան է ահաբեկչությունը և կոտորածը։ Ես նրան կոչ եմ անում բարոյականության դասեր չտալ Իսրայելին», - գրել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Էրդողանը Իսրայելն անվանել էր ահաբեկչական պետություն, իսկ Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունները՝ ցեղասպանություն։

Մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելում ամերիկյան դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Սա բողոքի մեծ ալիք է բարձրացրել պաղեստինցիների շրջանում, որոնք զանգվածային ցույցեր էին սկսել Գազայի հատվածում Իսրայելի հետ սահմանին։

Իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհվել էր 59 ցուցարար, վիրավորվել՝ հազարավորները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.