Պատմությունը չի ների ԱՄՆ-ին և Իսրայելին․ Էրդողան

Պատմությունը չի ների Իսրայելին և ԱՄՆ-ին, և աշխարհը դրա ականատեսը կլինի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցող բախումները, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել։

«Պատմությունը չի ների ԱՄՆ-ին և Իսրայելին, և մենք դրա ականատեսը կդառնանք։ ՄԱԿ-ի բանաձևը ապահովում է Երուսաղեմի արգավիճակի փոփոխության համար ցանկացած քայլի մերժում», - Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպության՝ Պաղեստինի հարցով արտակարգ ժողովը, որը թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Ստամբուլում, ամբողջ աշխարհի համար լուրջ ազդանշան կլինի։

Ավելի վաղ Էրդողանը Իսրայելն անվանել էր ահաբեկչական պետություն, իսկ Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունները՝ ցեղասպանություն։

Գազայի հատվածում բողոքի ակցիաները մեծ թափ էին ստացել Իսրայելի պետականության հիմնադրման 70-ամյակի և այդ առիթով Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման ֆոնին։ Իսրայելցի սահմանապահները կրակ էին բացել պաղեստինցի ցուցարարների ուղղությամբ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 61 պաղեստինցի։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180515/1520641870.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.