Իրանը և ԵԱՏՄ-ը ստորագրել են ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիր

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը Աստանայի տնտեսական համաժողովի ընթացքում ստորագրել են ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձանագիր։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Սա ազատ առևտրի մշտական գոտու ձևավորման առաջին քայլն է։ Այն ենթադրում է մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյացում։ Համաձայնագիրը թույլ է տալիս էականորեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, ինչը նախորդ տարի կազմում էր 2,7 միլիարդ դոլար։

«Ժամանակավոր համաձայնագրում նախատեսվում է մշակել խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ։ Բիզնես-երկխոսության համար ստեղծվելու է կոմիտե՝ բաղկացած երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաներից», - ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ժամանակավոր համաձայնագիրը գործելու է երեք տարի։ Այս ժամանակամիջոցում կողմերը պետք է պայմանավորվեն ամբողջական համաձայնագրի շուրջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.