Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետը

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ հղում եմ ձեզ անկեղծ շնորհավորանքներս ու հաջողության լավագույն բարեմաղթանքներս։
Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հաստատված փայլուն համագործակցության և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.