Իսրայելական բանակը մեծ ուժով կպատասխանի Գազայի հատվածից կատարվող հրթիռային հարձակումներին․ Նեթանյահու

Իսրայելի բանակն ուժով կպատասխանի Գազայի հատվածից սեփական տարածքների հրթիռակոծությանը։ Նման հայտարարութամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելն անհրաժեշտ լրջությամբ է նայում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորումների կողմից կատարվող հարձակումներին, և Իսրայելի պաշտպանության բանակը մեծ ուժով կպատասխանի դրանց», - հայտարարել է Նեթանյահուն։

Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնում էին, որ մայիսի 29-ին Գազայի հատվածից հրեական պետության տարածք է արձակվել 28 հրթիռ, որոնցից մեկն ընկել է սահմանամերձ բնակավայրերից մեկի մանկապարտեզի տարածք։ Բարեբախտաբար, տուժածներ չկան․ մանկապարտեզի տարածքում այդ պահին մարդ չի եղել։ Նշվում է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են չեզոքացնել հրթիռների մեծ մասը։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5244383

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.