Սիրիային ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները չեն պահանջել Կոնգրեսի հաստատումը

2018 թ․ ապրիլին Սիրիայում ԱՄՆ-ի կատարած ավիահարվածները չեն պահանջել Կոնգրեսի հաստատումը, քանի որ այդ հարցը վերաբերել է ԱՄՆ-ի ազգային շահերին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Defense News-ին։

Հունիսի 1-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ներկայացրել է 22 էջանոց զեկույց, որը վերաբերվում էր Սիրիայում ամերիկյան ավիահարվածներին։ Զեկույցում առաջ է քաշվում այն թեզը, որ այդ ավիահարվածներն ուղղված էին տարածաշրջանում կայունության հաստատմանը, հումանիտար աղետի վերացմանը և հակառակորդին քիմիական զենք կիրառելուց հետ պահելուն։ Զեկույցում հիշեցվում է նաև, որ նման դեպքեր եղել են նաև նախկինում։ Որպես օրինակ բերվում է Բարաք Օբամայի որոշմամբ Լիբիային և Եմենին հասցված ավիահարվածները։

Արդարադատության նախարարության այս բացատրությունը դժգոհության ալիք է բարձրացրել կոնգրեսականների շրջանում։ Վիրջինիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Թիմ Քեյլը արդարադատության նախարարության այս բացատրությունը համարել է «անիմաստ»։ Նրա խոսքով՝ դա անհեթեթություն է, քանի որ նախագահը կարող է ցանկացած ժամանակ կիրառել «ազգային շահերի» մասին հայեցակարգը, որպեսզի դրանով բացատրի ռազմական ագրեսիան և այդպիսով շրջանցի կոնգրեսը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.