ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։

«Միջազգային կոալիցիան իրականցրել է հերթական կոտորածը, ինչի հետևանքով Էլ Հասեկի նահանգի հարավարևելքում գտնվող Դիբ-Հադաջ բնակավայրում զոհվել է մեկ ընտանիքի 8 անդամ», - գրում է ՍԱՆԱ-ն։

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան հաճախակի ավիահարվածներ է հասցնում Սիրիայում խաղաղ բնակչությանը։

Մայիսի 2-ին սիրիական իշխանությունները հայտնում էին, որ կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Էլ Ֆադիլ բնակավայրում զոհվել էր 25 մարդ։ Այս դեպքից տասը օր անց միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Էլ Հասեկի նահանգի բնակավայրերը, ինչի հետևանքով զոհվել էին 17 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Կոալիցիայում նույնպես խոստովանում են, որ իրենց գործունեության հետևանքով 2014 թ․ ի վեր Սիրիայում և Իրաքում զոհվել է 892 խաղաղ բնակիչ։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180602/1521928049.html?referrer_block=index_main_2

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.