Սինգապուրը կարող է վճարել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովի ընթացքում կողմերի պատվիրակությունների կեցության ծախսերի մի մասը

Սինգապուրը կարող է իր վրա վերցնել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունների կեցության ծախսերի մի մասը։ Այս մասին հայտարարել է Սինգապուրի պաշտպանության նախարարը՝ խոսելով Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջիկա հանդիպման մասին։

«Այդ ծախսերը միայն մի փոքր մասն են այն ամենի, ինչը մենք ցանկանում ենք անել այդ պատմական գագաթնաժողովի համար», - ասել է նախարարը։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ այս օրերին Սինգապուրում խորհրդակցություններ են անցկացնում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի պատվիրակությունները։ Կողմերը համաձայնեցնում են առաջիկա հանդիպման օրակարգը։

Միևնույն ժամանակ The Washington Post պարբերականը գրում է, որ ամերիկյան պատվիրակությունը ցանկանում է վճարել Սինգապուրում գագաթնաժողովի օրերին Կիմ Չեն Ընի կեցության համար։ Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող է իջևանել Fullerton հինգաստղանի հյուրանոցում։ Այստեղ նախագահական սենյակի արժեքը մեկ գիշերվա համար կազմում է 6 հազար դոլար։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5257766

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.