Պետքարտուղարությունում անհանգստացած են Բաշար Ասադի և Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպմամբ
Միացյալ Նահանգներն անհանգստացած է Բաշար Ասադի և Կիմ Չեն Ընի հանդիպման տեսական հնարավորությամբ, որի մասին ավելի վաղ գրել էր կորեական Rodong Sinmun թերթը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
«Ես չեմ կարծում, որ այդ հադիպումն արդյունավետ կլինի, սակայն մենք չենք կարող հաստատել այն տեղի կունենա», - ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
«Մենք անհանգստացած ենք։ Եթե գոյություն ունի Ասադի պես մարդ, որը մեղավոր է բազմաթիվ քիմիական հարձակումների և սեփական երկրի բազմաթիվ անմեղ քաղաքացիների սպանության մեջ և որը ցանկանում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առանորդի հետ, ապա մենք անհանգստության լուրջ առիթ ունենք», - շարունակել է ամերիկացի պաշտոնյան։
Ավելի վաղ Rodong Sinmun թերթը տեղեկություն էր տարածել, որ Բաշար Ասադը ցանկանում է այցելել Հյուսիսային Կորեա և հանդիպում ունենալ Կիմ Չեն Ընի հետ։ Աղբյուրի համաձայն՝ Ասադը նման հայտարարությամբ հանդես է եկել մայիսի 30-ին, երբ Սիրիայում ԿԺԴՀ դեսպանը հավատարմագրերն էր հանձնում նրան։