Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել է շուրջ երկու տասնյակ խաղաղ բնակիչ

Ավելի քան 18 մարդ է զոհվել Սիրիայի Հասակա շրջանի բնակավայրերից մեկին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով։

Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ հարվածները հասցվել են Էլ Շադադի քաղաքի հարավարևելքում գտնվող Խոիբրա գյուղի դպրոցներից մեկին։

Նշվում է, որ զոհերի մեծ մասը իրաքցի կանայք և երեխաներ են, որոնք վերջերս էին փախել Իրաքից։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.