Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի հատվածում գտնվող ռազմական հենակետեր

Հունիսի լույս 18-ի գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գրոհել են պաղեստինյան դիրքերը։ Այս մասին հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ավիահարվածներն, ամենայն հավանականությամբ, հասցվել են այն բանից հետո, երբ պաղեստինցիները երեք հրթիռ են արձակել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ։

«Իսրայելական բանակի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածի հյուսիսում գրոհել են ՀԱՄԱՍ խմբավորման 9 ռազմական հենակետեր և երկու ռազմաբազաներ», - ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Պաղեստինյան կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակը կրկին սրվել է Գազայի հատվածում բազմահազարանոց ցույցերից հետո։ Ցույցերի պատճառը Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացումն էր։ Տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 120 ցուցարար։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180618/1522890626.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.