ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հրթիռակոծել է սիրիական բնակավայրը․ կան զոհեր

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի Ալ Շաաֆ գյուղին, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտնել է ՍԱՆԱ գործակալությունը։

Նշվում է, որ հարվածների հետևանքով ավերվել են շենքեր։ Վիրավորների թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Աղբուրը հայտնում է նաև, որ հրթիռակոծության են ենթարկվել Սիրիայի կառավարական ուժերի՝ Հոմս նահանգում գտնվող դիրքերը։ Ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, զոհվել է սիրիական բանակի մեկ սպա։

Հրթիռակոծությունն սկսվել է այն բանից հետո, երբ սիրիական կողմը գնդակոծել է ամերիկյան երեք մեքենաներ, որոնք շարժվում էին դեպի Ալ Հալբա։

Լրատվականը գրում է, որ սա առաջին դեպքն է, երբ Սիրիայի կառավարական ուժերը և ամերիկացի զինվորականները բախվում են ցամաքում։

Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ ամերիկյան կոալիցիան գնդակոծում է կառավարական ուժերի դիրքերը։

Պենտագոնում այս տեղեկությունները հերքում են։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.