Եթովպիայի վարչապետի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 156-ի

Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 156–ի, զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնել է Եթովպիայի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 132 տուժածի մասին։

Առողջապահության նախարարի խոսքով՝ ներկա պահին բուժզննում է անցնում 50 մարդ։ Ավելի վաղ բուժզննում անցած հինգ հոգին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից և ուղարկվել տուն։ Տուժածներից ութի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ հունիսի 23-ին Ադիս Աբեբայում Եթովպիայի վարչապետի աջակիցների հանրահավաքի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել։

Միջոցառման կազմակերպչի խոսքով՝ նռնակը նետել են բեմահարթակի ուղղությամբ, որտեղ ելույթ էր ունենում վարչապետը։ Վերջինս, բարեբախտաբար, չի տուժել։

Աղբյուր՝ https://ria.ru/world/20180623/1523286841.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.