Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծության

Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է հրթիռային հարձակման։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Ձայնային ազդաշնանից հետո Գազայի հատվածի հետ սահմանակից Շաար Նեգև բնակավայրից հաղորդում ստացվեց, որ Գազայի հատվածից մեկ հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է 9 հրթիռ, որոնից մեկը խոցվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ մայիսի 29-ին պաղեստինցի ծայրահեղականներն Իսրայելի ուղղությամբ ուղարկել էին 100 հրթիռ և ռումբ, ինչի հետևանքով վիրավորվել էր 3 իսրայելցի զինվոր։

Ի պատասխան՝ Իսրայելը գրոհել էր «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» խմբավորումների՝ պաղեստինյան անկլավում գտնող 70 դիրք։

Արդեն հունիսի 20-ին Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 45 հրթիռ, որոնցից 7-ը չեզոքացվել է, իսկ 3-ը՝ ընկել է իսրայելական բնակավայրերի վրա։ Տեղի ունեցածից հետո իսրայելական բանակը գրոհել էր «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական 25 հենակետեր։

Աղբուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5326557

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.