ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ընդունում է իր մեղքը Սիրիայում և Իրաքում շուրջ 940 խաղաղ բնակչի մահվան մեջ

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է 939 խաղաղ բնակիչ։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, ասվում է կոալիցիայի հրապարակած զեկույցում։

«ԱՄՆ-ը և դաշնակիցները 2014 թ․ օգոստոսից Սիրիայում և Իրաքում իրականացնում են «Անսասան վճռականություն» անունն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է Իսլամական պետության դեմ։ Հատկանշանակ է, որ Սիրիայում նրանք գործում են առանց այդ երկրի օրինական իշխանությունների թույլտվության։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն այդպիսով խախտում է միջազգային իրավունքը», - գրում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ այս 4 տարվա ընթացքում կոալիցիան իրականացրել է 29 596 օդային հարված։

«Այս ընթացքում, հիմնվելով Համատեղ միացյալ օպերատիվ խմբի տվյալների վրա, հարվածների հետևանքով ակամա զոհվել է 939 քաղաքացիական անձ», - ասվում է կոալիցիայի հրապարակած զեկույցում։

Այս տարվա մայիսի տվյալներով՝ այդ թիվը կազմում էր 892 մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.