Պատրաստվում եմ Պուտինի հետ խոսել Սիրիայի, Ուկրաինայի, Ղրիմի և ընտրություններին միջամտելու մասին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պատրաստվում է քննարկել սիրիական հակամարտությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, 2016 թ․ ամերիկյան նախագահական ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտությունը և այլ հարցեր։

«Մենք պատրաստվում ենք խոսել Ուկրաինայի, Սիրիայի և ընտրությունների մասին։ Մենք չենք ցանկանում, որ որևէ մեկը միջամտի մեր ընտրություններին», - Նյու Ջերսի մեկնելիս օդանավում լրագրողերի հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ իրենք խոսելու են ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակի մասին։

Թրամփը ենթադրում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև «սպառազինության վրա միլիոնավոր դոլարներ տնտեսելու» մասին հարցը։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Թրամփը չի պատրաստվում չեղարկել հակառուսական պատժամիջոցները։ «Մենք կտեսնենք, թե ինչպես իրեն կպահի Մոսկվան», - ասել է ԱՄՆ նախագահը։

«Հնարավոր է՝ մենք Պուտինի հետ խոսենք այն մասին, թե ինչ թույլ տվեց Բարաք Օբաման։ Նա թույլ տվեց, որ Ղրիմը տեղի ունենա», - նշել է Թրամփը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Վաշինգտոնն այդ թերակղզին համարում է ռուսական տարածք, Թրամփը պատասխանել է․ «Կտեսնենք»։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5337344

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.