Իսրայելի պաշտպանության նախարարը «լրատվամիջոցներից է իմացել» Սիրիային հասցված ավիահարվածների մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ «թերթերից է իմացել, թե իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Հոմս նահանգում գտնվող ավիաբազային»։

«Ես գաղափար չունեմ, այսօր լրատվամիջոցներում եմ կարդացել այդ մասին», - ասել է Լիբերմանը։

Ավելի վաղ իսրայելական կողմը հրաժարվել էր մեկնաբանել սիրիական Հոմս նահանգի ավիաբազային Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցած հարվածների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած լուրերը։

«Մենք չենք մեկնաբանում օտար լրատվամիջոցների հրապարակած լուրերը», - ասել էր Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը գրել էր, որ իսրայելական ռազմաօդային ուժերը գրոհել են Հոմս նահանգի Թիֆոր (T-4) ավիաբազան։

Ըստ ՍԱՆԱ-ի՝ հարձակման հետևանքով սիրիական կողմից զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։ Հասցվել է միայն նյութական վնաս, որի չափը ճշտվում է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.