ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից․ Շոյգու
ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Այժմ ամերիկյան կողմը պատրաստվում է դուրս գալ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից։ Այս որոշման պատճառը, իբր, Ռուսաստանի կողմից այս համաձայնագրի խախտումն է», - իտալական Giornale լրատվականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Շոյգուն։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի մեղադրանքները մերկապարանոց են և հիմնված չեն փաստերի վրա։ Շոյգուի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն խախտում է վերոնշյալ համաձայնագրի դրույթները՝ Եվրոպայում տեղակայելով Mk41 համակարգերը, որոնք կարող են արձակել Tomahawk թևավոր հրթիռներ։
«Այս հրթիռի նշանառության շրջանակը ներառում է Ռուսաստանի գրեթե ողջ եվրոպական մասը», - նշել է ՌԴ պաշպանության նախարարը։
Շոյգուն հիշեցրել է, որ 2002 թ․ Իրանի և ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային հնարավոր հարվածների պատճառաբանությամբ Վաշինգտոնը դուրս էր եկել նաև հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից և սկսել էր իր ռադարներն ու ՀՀՊ համակարգերը տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ։
Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախապատրաստության մասին վերջերս հայտարարել էր նաև ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։
Աղբյուր՝ http://tass.ru/armiya-i-opk/5363838